Բաժիններ՝

Ռեկորդային շահույթ, զայրացած աշխատակիցներ. Samsung-ի աշխատակիցները բողոքի ակցիա են արել՝ պահանջելով բարձր պարգևավճարներ

Samsung Electronics-ի հազարավոր աշխատակիցներ հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացրել Հարավային Կորեայի չիպերի գործարանում․ գրում է Euronews-ը։

Ցուցարարները պահանջել են ավելի բարձր պարգևավճարներ՝ սպառնալով գործադուլ անել։ Աշխատակիցները նման պահանջներ են ներկայացնում, քանի որ ընկերությունը ռեկորդային շահույթ է գրանցում արհեստական բանականության (AI) շնորհիվ, ինչը մեծացնում է հիշողության չիպերի պահանջարկը։

Պաստառներ պարզած՝ աշխատակիցները բացականչել են. «Փոխհատուցումը դարձրեք թափանցիկ և վերացրեք պարգևավճարների առավելագույն սահմանաչափերը»։

Նշվում է, որ ակցիային մոտ 40․000 մարդ է մասնակցել․ ոստիկանությունը պաշտոնական թիվ չի հրապարակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930