Նիկոլ Փաշինյանը վախ ունի Օնիկ Գասպարյանից, Օնիկ Գասպարյանն էլ՝ իրենից. Գագիկ Համբարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում պատմաբան, քաղաքագետ Գագիկ Համբարյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի ու առհասարակ ՔՊ-ականների կեղծիքների, մանիպուլյացիաների մասին, որոնք առհասարակ մի նպատակ ունեն՝ շեղել հանրությանը կարևորագույն օրակարգային հարցերից։
«Մեր հասարակությունը սիրում է երրորդական իրադարձությունների վրա սևեռվել՝ կարևորը թողնելով։ Դրան են միտված Նիկոլենց բոլոր գործողությունները։ Իսկ կարևորն այն էր, որ Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից Նիկոլին ուղիղ մեղադրեց Արցախը հանձնելու, Շուշին ադրբեջանցիներին տալու համար։ Արցախի ՊԲ-ն Հադրութ-ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղության համար պատասխանատու չի եղել, դրա պատասխանատուն եղել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։

Դրանից նստած տեղը Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ՝ ոտքերն էր շարժում, մատներն էր սեղմում, ակնոցը սկսեց հանել-դնել… Հետո շատ շուտ իրեն գտավ, հասարակությանն անվանեց շուն ու շանգյալ, ու մարդիկ սևեռվեցին դրա վրա։ Եթե անցնող 5 տարիների ընթացքում Օնիկ Գասպարյանին մեղադրանք չի ներկայացվել, նշանակում է՝ նա վախ ունի Օնիկ Գասպարյանից, Օնիկ Գասպարյանն էլ՝ իրենից»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Մարամասները՝ տեսանյութում:



