Իսպանիայի վարչապետը Կատալոնիան երկիր է անվանել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում, Կատալոնիան երկիր է անվանել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Ներկայիս կառավարությունը… Իսպանիան և Կատալոնիան կդարձնի ավելի լավ երկրներ։ Այո՛, ավելի լավ երկրներ»,- ընդգծել է նա ներգաղթի քաղաքականության վերաբերյալ ելույթի ժամանակ՝ պատասխանելով «Միասին Կատալոնիայի համար» կուսակցության ներկայացուցիչ Միրիամ Նոգերասի քննադատությանը։

Español թերթը գրում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սանչեսը Կատալոնիան անվանում է երկիր։ 2025 թվականին կատալոնացի ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ նա Իսպանիան և Կատալոնիան անվանել էր «անհավանական երկրներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930