Քանի՞ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա ունի քաղաքապետարանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հրաժարվել էր քաղաքապետարանի տրամադրած ավտոմեքենայից: Այսօր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները և դրանց արժեքը (որքանո՞վ և ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես նաև՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման և վառելիքի համար:
Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար»