Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի հայտարարությունը  հրադադարի երկարաձգման մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ըստ Դյուժարիկի տարածած հաղորդագրության՝ սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և Իրանի ու Միացյալ Նահանգների միջև «դիվանագիտության ու վստահության կառուցման համար չափազանց կարևոր տարածք ստեղծելու ուղղությամբ»։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին օգտագործել այդ խթանը, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը, և կառուցողականորեն ներգրավվել բանակցություններին՝ կայուն և երկարատև կարգավորման հասնելու համար», – ասվում է Դյուժարիկի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Truth Social-ում հայտարարել էր, որ երկարաձգում է Իրանի հետ հրադադարի ռեժիմը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի խորհրդական Մահդի Մոհամադին իր հերթին հայտարարել է, որ հրադադարի երկարաձգումը խորամանկություն է և Վաշինգտոնին թույլ կտա Իսլամական Հանրապետության վրա նոր անակնկալ հարձակում նախապատրաստել։ Մոհամադիի համոզմամբ՝ Միացյալ Նահանգները՝ որպես պարտվող կողմ, «չի կարող պայմաններ թելադրել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930