Ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում կլինի Ուկրաինայից Իվան Ստեֆանսկին:
63 կգ քաշում Եվրոպայի առաջնության գործող փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ռազվան Առնաուտի հետ (Ռումինիա):
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից` մրցելով շվեդ Կարլ Բաֆի հետ:
87 կգ քաշում Գևորգ Թադևոսյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում դեռևս հայտնի չէ:
Եվ 130 կգ քաշում Ալբերտ Վարդանյանի առաջին մրցակիցը Ռիզա Կայալպն է (Թուրքիա):



