Բաժիններ՝

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Jeep»-ը․ կա 1 զnh և 2 տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 12։10-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դիատար մեքենային։

«Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Այնուհետև փրկարարներն ուղղել են «Jeep» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930