Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը կարող է վերսկսվել առաջիկա օրերին. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ առավոտյան Սպիտակ տանը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու Հորմուզի նեղուցի շուրջ վերսկսված ճգնաժամը եւ Իրանի հետ բանակցությունները, հաղորդել է Axios-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Իրանի հետ կապված իրավիճակը հասել է կրիտիկական կետի. հրադադարի համաձայնագրի ժամկետը, ինչպես սպասվում է, կավարտվի երեք օրից, եւ ԱՄՆ եւ Իրանի բանակցողների միջեւ նոր հանդիպման վերջնական ամսաթիվը դեռեւս չի նշանակվել։



