Վրաստանում սոցիալական նպաստառուների թիվը նվազել է

Սոցիալական նպաստ ստացողների թիվը նվազել է։ Մասնավորապես, ըստ Սոցիալական ծառայությունների գործակալության բազայի տվյալների՝ 2026 թվականի մարտի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության թիվը նվազել է գրեթե 6%-ով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ավելի կոնկրետ, գործակալության տվյալներով, 2026 թվականի մարտի դրությամբ նպաստ էր ստանում ընդհանուր առմամբ 667 հազար 793 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպաստառուների թիվը կազմում էր 708 հազար 17։

Վիճակագրության ազգային ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանում այս պահին բնակվում է 3 մլն 704 հազար 500 մարդ։ Հետևաբար, ստացվում է, որ Վրաստանում յուրաքանչյուր 6-րդը գոյության նպաստ է ստանում։

Վիճակագրորեն, հաշվետու ժամանակահատվածում գոյության նպաստ ստացողների թվով կրկին առաջատարը Թբիլիսին է, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով բնակչության թիվը, որին հաջորդում է Քվեմո Քարթլին։

Ավելի կոնկրետ, ըստ տարածաշրջանների, գոյության նպաստ ստացողների թիվը բաշխվում է հետևյալ կերպ.

• Թբիլիսի – 147 հազար 948 անձ

• Քվեմո Քարթլի – 107 հազար 587 անձ

• Իմերեթի – 78 հազար 224 անձ

• Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 76 հազար 121 անձ

• Աջարիայի Ինքնավար Հանրապետություն – 68 հազար 129 անձ

• Կախեթի – 62 հազար 776 անձ

• Շիդա Քարթլի – 52 հազար 553 անձ

• Գուրիա – 25 հազար 334 անյ

• Սամցխե-Ջավախեթի – 19 հազար 225 անձ

• Մցխեթա-Մթիանեթի – 17 հազար 515 անձ

• Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 12 հազար 381 անձ։

Հատկանշական է նաև, որ վիճակագրության մեջ ներառված են այն մարդիկ, որոնք օգտվում են պետական զբաղվածության ծրագրից։ Եթե ընտանիքի առնվազն մեկ անդամ մասնակցում է «Զբաղվածության խթանման պետական ծրագրին», ընտանիքի հայտարարագրում նշված բոլոր անդամների (ներառյալ անչափահասների) համար 4 տարվա ընթացքում անընդմեջ պահպանվում են «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում» գրանցումը և «գոյության նպաստ» ստանալու իրավունքը։

Այնուամենայնիվ, կառավարության որոշմամբ` զբաղվածության ծրագրերը 2026 թվականի բյուջեում այլևս նախատեսված չեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930