«Մեզ և մեր նման հարյուր հազարավոր հայերին «շուն» անվանողները իրենց էությամբ բորենիներ են՝ դիակակեր, գարշահոտ և վախկոտ անասուններ…». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը գրում է. «ՔՊ-ականների նման մարդակերպ արտաթորանքների երևույթը ֆենոմեն է մարդկության պատմության մեջ։
Այո, համաշխարհային ընթացքը տեսել է բազմաթիվ անբարո, անմարդկային ստահակների։ Սակայն այսօրվա Հայաստանում դրանց նմանատիպ խտությունը, հիրավի, աննախադեպ է։
Սեփական ժողովրդի արյունը (և ոչ միայն) անխնա ծծող, ազգին հյուծող, պետության վրա մակաբուծող նման քանակի չարիքների առկայությունի աղետ է։
Այո, աղետ է ոչ միայն սրանց պաշտոնավարումը, այլև սրանց քաղաքական գոյությունն ինքնին։
Ազգին անուն կպցնող, «շուն-շանգյալ» անվանող նման քաղաքական մուտանտները հոգով, սրտով և հաճախ՝ մարմնով նիկոլաբարո դուրսպրծուկներ են, Նիկոլի մատրիցայով մուլտիպլիկացված թարախաբշտեր, որոնց հետագա անփառունակ, բայց սարսափազդու քաղաքական կեցությունը համակարգային մարտահրավեր է հայությանն ու հայկականությանը։
Նման «զառազաների» անպատիժ մանիֆեստացիան ազգի հավաքական դիմադրողականության անկման տհաճ, բայց ճշմարիտ ապացույցն է։
Մեզ և մեր նման հարյուր հազարավոր հայերին «շուն» անվանողները իրենց էությամբ բորենիներ են՝ դիակակեր, գարշահոտ և վախկոտ անասուններ, որոնց թվում է, թե Հայաստանն այլևս դիակ է։
Նրանց «դուխը» մեր անշարժության մեջ է։
Գուցե շարժվե՞նք, հայեր ջան, որ ամեն չորքոտանու մտքով չանցնի, թե կարող է գզել մեր՝ մեռուկացածի տպավորություն թողնող ինքնասիրությունը»:



