Բաժիններ՝

Սյունիքի մարզպետի պաշտոնին հավակնող ևս մեկ անուն. մամուլ

«Սյունիքի մարզպետի թափուր տեղի համար պայքարը շարունակվում է: Նախկին անուններին ավելացել է ևս մեկը: Խոսքը Քաջարանի ՀՀԿ-ական  քաղաքապետ Վարդան Գևորգյանի մասին է: Վերջինս 3 «սռոկ նստել» է քաղաքապետի պաշտոնում` Մաքսիմ Հակոբյանի թեթև ձեռքով, և հիմա պղնձամոլիբդենայինի տնօրենը որդու` Վահեի «ինքնաբացարկից» հետո  փորձում է մարզպետ դարձնել»,- Գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Վ. Գևորգյանը մինչ այդ եղել է Քաջարանի կոմբինատի արհմիության նախագահը:  ՀՀԿ-ում գտնում են, որ «էս մի Վարդանի լավն էն է, որ համ Լիսկայի հետ է լավ, ու Լիսկան էլ նրան կօգնի, որովհետև Դոլունցը հաստատ մարզպետ չի նշանակվի»: Ի դեպ, որոշ քաջատեղյակներ էլ պնդում են, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող մարզպետ նշանակվել՝ «չի ձգի, կլինի, որ Մաքսիմն է մարզպետը»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս