Բաժիններ՝

ՀՅԴ-ն Պռոշյանում գյուղապետի թեկնածու կառաջադրի. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «բացառապես անհիմն մեղադրանք» է համարում դաշնակցականների նկատմամբ Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանի արած հայտարարությունները: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, թե դաշնակցականները նշում են, որ արյունով են պահելու գյուղապետի պաշտոնը:

Ա. Ռուստամյանը «Ժամանակին» ասաց. «փաստ է, որ պաշտոնի կատարումն է արյունով դադարեցվել»: «Արյունով պահելու խնդիր բացարձակապես չկա, և մերկապարանոց հայտարարություններ են: Այդ կնոջը ողջ գյուղում ճանաչում են: Պետք չէ, որ ես իրեն գնահատեմ կամ մեկնաբանեմ նրա ասածները…»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ն Պռոշյանում կմասնակցի գյուղապետի ընտրություններին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս