Ապրիլի 21-ից Իրանի կրթական համակարգը կաշխատի առցանց
Ապրիլի 21-ից Իրանի ողջ կրթական համակարգը անցնելու է առցանց ուսուցման։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Որոշումը վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին՝ տարրական դպրոցներից մինչև համալսարաններ, և ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով՝ մինչև հետագա ծանուցումը։
Պաշտոնյաները չեն բացահայտել այս քայլի կոնկրետ պատճառները՝ միայն նշելով, որ այն ընդունվել է երկրում տիրող ներկայիս իրավիճակի պատճառով։
Իշխանությունները հայտնել են, որ տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են տարվում անցումը հեշտացնելու համար, իսկ ջանքերն ուղղված են նրան, որ ուսանողներն ու ուսուցիչները առաջիկա օրերին կարողանան հարմարվել հեռավար ուսուցման հարթակներին։



