62-ամյա տղամարդը հայտնաբերվել է Սանկտ Պետերբուրգում և տեղափոխվել է Հայաստան
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում 2025 թ․ հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 13-ին ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Հայաստան է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ, որը 1993 թ. մայիսի 31-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։



