Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

Ապրիլի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հյուրընկալել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Սթիվեն Գիլբոյին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Քննարկվել են 2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։

Ընդգծելով COP17 համաժողովի հաջող կազմակերպման կարևորությունը՝ զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930