Պաշտոնանկ է արվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թաղապետ սանիկը
Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրա ազատման պատճառը եղել է աշխատանքային գործունեության ընթացքում լուրջ թերությունների ի հայտ գալը: Քաղաքապետ Տ. Մարգարյանի որոշմամբ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արթուր Կիրակոսյանը, ով ծնունդով նուբարաշենցի է և նա դրական է բնութագրվում նուբարաշենցիների կողմից: Հիշեցնենք, որ նախկին թաղապետ Մ. Հովհաննիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է: