Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը. ՊՆ
Պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։



