Իրաքի խորհրդարանը Նիզար Ամիդիին ընտրել է երկրի նոր նախագահ

Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը քվեարկել է «Քուրդիստանի հայրենասիրական միություն»
կուսակցության թեկնածու Նիզար Ամիդիին նոր նախագահ ընտրելու օգտին։ Այս մասին հայտնել է իրաքյան INA
գործակալությունը։

Ըստ ստացված տեղեկատվության՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է 227 պատգամավոր, երկրորդ
թեկնածուն՝ Մութաննա Նադիրը, ստացել է 15 ձայն, իսկ 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Ավելի վաղ
հաղորդվում էր, որ երկրի գործող նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդը որոշում է կայացրել դուրս գալ
նախագահական մրցապայքարից։

57-ամյա Ամիդին 2022-2024 թվականներին զբաղեցրել է Իրաքի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը և
ավելի քան 15 տարի աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում, այդ թվում՝ որպես ավագ խորհրդական
և նախագահական գրասենյակի ղեկավար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930