Իսրայելն անեծք և չարիք է մարդկության համար․ Պակիստանի պաշտպանության նախարար

Մինչ Իսլամաբադում ընթանում են խաղաղության բանակցություններ, Լիբանանում իսրայելցիների ձեռքով ցեղասպանություն է տեղի ունենում․ հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը:

«Իսրայելն անեծք և չարիք է մարդկության համար։ Սկզբում Իսրայելը սպանում էր անմեղ մարդկանց Գազայում, ապա՝ Իրանում, իսկ հիմա՝ Լիբանանում․ արյունահեղությունը շարունակվում է:

Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ Եվրոպայի հրեաներից ազատվելու համար Պաղեստինի հողի վրա այս քաղցկեղածին պետությունը ստեղծած մարդիկ կայրվեն դժոխքում», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930