Թուրքիայից 4 գյուղ առաջադրվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային գյուղ անվանակարգում
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «2026-ի լավագույն զբոսաշրջային գյուղ ծրագրի» շրջանակներում Թուրքիայից 4 գյուղ առաջադրվել է միջազգային ցուցակում ընգրկվելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ ցուցակում ընդգրկվել են Ադաթեփե, Սըղաջըքը, Էսքի Դաթչա և Զիյարեթ գյուղերը։
Այս գյուղերն աչքի են ընկնում իրենց պատմական ոճով, մշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային ներուժով։ Այդ գյուղերը Թուրքիայի համար համարվում են կարևոր զբոսաշրջային ուղղություններ։



