Գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է «Ֆորդ Սկորպիոն» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր «Ֆորդ Սկորպիոն» մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի:
Հետաքննությամբ պարզվել է, որ Արենը Վանաձորի բնակիչ, 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: