Բաժիններ՝

Պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված. Կալասը կարևորել է միջնորդական ջանքերի շարունակումը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը՝ այն անվանելով «մեկ քայլ հետ» անդունդի եզրից։

«Այն ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, կանգնեցնելու հրթիռները, վերսկսելու նավագնացությունը և ստեղծելու տարածք դիվանագիտության համար՝ դեպի երկարատև համաձայնություն։ Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար», – գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը X-ում։

Կալասը նաև հայտնել է, որ զրուցել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան նախնական համաձայնությունն ապահովելու համար։

«Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված», – գրել է նա։

Կալասը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ։ Նա նաև տեղեկացրել է, որ այս թեման այսօր կքննարկի Սաուդյան Արաբիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930