ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին հեռացնել Ուիթքոֆին բանակցություններից. Fars
Վաշինգտոնն առաջարկել է Իրանին հեռացնել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին հակամարտության կարգավորման բանակցություններից. դրանք պետք է վարի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Թրամփը ակնհայտորեն ձգտում է հանդիպման և համաձայնության: ԱՄՆ առաջարկը ներառում է Ուիթքոֆի հեռացումը՝ (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի – խմբ.) շրջապատի հետ նրա մտերմության պատճառով, և Վենսի հետ բանակցություններ՝ Իրանի պահանջներին ավելի լուրջ պատասխան մշակելու համար»,- նշել է գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում Վենսի և Ուիթքոֆի մասնակցությամբ։



