Տաշիրի հրշեջ փրկարարները ոստիկանների և գյուղացիների օգնությամբ որոնում են 11 ամյա տղայի դին

Այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության փրևկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի ավազահանքերի մոտ գտնվող արհեստական լճակում երեխա է խեղդվել և անհրաժաեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատը ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների և գյուղացիների հետ միասին որոնողական աշխատանքներ են կատարում երեխային հայտնաբերելու համար:

Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և Տաշաիրի քննչական բաժանմունքի օպերատիվ քննչական խմբերը: Երեխան նշված գյուղի բնակիչ, 11 ամյա Սիփան Այվազյանն է:

Տեսանյութեր

Լրահոս