Բաժիններ՝

Հոսպիտալի պետը հաստատում է. Արտակ Բուդաղյանը երեկ իմացել է եղբոր մահվան մասին

168.am-ը տեղեկացել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հրազենայի վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ տեղեացրել էին եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին:

Քիչ առաջ կապ հաստատեցինք ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ փոխգնդապետ Արամ Ասատուրյանի հետ, ով հաստատեց, որ երեկ հոսպիտալ են այցելել Արտակ Բուդաղյանի հայրն ու կրտսեր եղբայրը և Արտակին հաղորդել են, որ Ավետիքը մահացել է:

Հարցին` թե ինչպիսին էր Արտակ Բուդաղյանի արձագանքը, երբ իմացավ, որ եղբայրը սպանվել է, գնդապետը պատասխանեց, որ այդ պահին այնտեղ չի եղել:

Փոխգնդապետից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ էր այժմ նրան տեղեկացնել եղբոր մահվան մասին. «Քանի դեռ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում և վիճակը ծայրահեղ ծանր էր, մենք հարազատներին հորդորում էինք, որ այդ մասին ոչ մի խոսք չասեն: Այժմ Բուդաղյանն արդեն հիվանդասենյակում է և բարեկամները պետք է որոշեին՝ երբ ասեն»,- ասաց Ասատուրյանը՝ հավելելով, որ Արտակ Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է և նա հետզհետե ապաքինվում է:  

Հիշեցնենք, որ հունիսի մեկին Գորիսում՝ Սուրեն Խաատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել էր Գորիսի քաղապետի նախկին թեկնածու, «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի նախկին հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքով հոսպիտալացվել էր:

Լուսանկարը՝ imedia.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս