1000 մարդու հաշվով քանի՞ տեսախցիկ կա տեղադրված Թուրքիայի քաղաքներում

Անգլիական «Comparitech» հետազոտական ​​կազմակերպությունը տվյալներ է հրապարակել, թե աշխարհի տարբեր երկրներում 1000 մարդու հաշվով քանի տեսախցիկ կա տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկը գլխավորում է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքը, որտեղ 1000 մարդու հաշվով տեղադրված է 79 տեսախցիկ։ 2-րդ տեղում կրկին հնդկական քաղաք է՝ Ինդորը, որտեղ տեղադրված է 72 տեսախցիկ։

3-րդ տեղում Հնդկաստանի Բանգալորն է, որտեղ տեղադրված է 41 տեսախցիկ։ Ընդհանուր առմամբ, այս երեք քաղաքներում կա ավելի քան 1.7 մլն տեսախցիկ։ Ցանկում ներառված է 2 քաղաք Թուրքիայից։ Ստամբուլում 1000 մարդու հաշվով տեղադրված է 11 տեսախցիկ, իսկ Անկարայում 6։

Մոսկվայում տեղադրված է 20 տեսախցիկ, Լոս Անջելեում 12, Նյու Յորքում՝ 10։ Ամենաքիչ տեսախցիկները՝ 5-ական, տեղադրված են Սիդնեյում և Հռոմում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930