Բաժիններ՝

Իտալիայում հայտարարություն են արել Գատուզոյի ապագայի վերաբերյալ

2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության իրավունքի համար վերջին փլեյ-օֆֆ խաղում Իտալիայի հավաքականի՝ Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունից (1:1, 1:4՝ 11 մետրանոց հարվածաշարում) հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է «Սկուադրա աձուրայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ապագայի մասին։

«Ես խնդրեցի Ջենարո Գատուզոյին չլքել իր պաշտոնը և շարունակել աշխատել թիմի հետ»,- լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերել է Գրավինայի խոսքերը X սոցիալական ցանցի իր էջում։

Իտալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ բաց կթողնի երեք անընդմեջ Աշխարհի առաջնություն։ Վերջին անգամ իտալացիները Աշխարհի առաջնությունում խաղացել են 2014 թվականին։ Հիշեցնենք, որ իտալացիները չորս անգամ դարձել են աշխարհի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930