«Արմենիա» հեռուստաընկերությունը վճարել է. «Պանարմենիան մեդիա գրուպ»
Համացանցային լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր տարածել, իբր «Արմենիա» հեռուստաընկերությունը չի վճարել «Խաղից դուրս» հեռուստասերիալի ստեղծագործական և դերասանական կազմի հոնորարները: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Խաղից դուրս» հեռուստասերիալը «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով նկարահանել է անկախ պրոդյուսերական ընկերություն: «Արմենիա» հեռուստաընկերությունը հեռուստասերիալի ձեռքբերման վերաբերյալ պայմանագրի համաձայն բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունը եւ պատշաճ ժամկետում ամբողջ գումարը վճարել է պրոդյուսերական թիմին: «Արմենիա» հեռուստաընկերությունը ստեղծագործական թիմի և դերասանների հետ անհատական պայմանագրեր չի կնքել և չի կրում որևէ ֆինանսական պարտավորություն վերջիններիս հանդեպ: Լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ «Արմենիա» հեռուստաընկերությանն արատավորող չճշտված տեղեկություններ հրապարակելուց:
«Պանարմենիան մեդիա գրուպ»