Բաժիններ՝

Անգելինա Գասպարյանն ու Անի Լորակը կներկայանան զուգերգով

Վերջերս ծննդյան 11-ամյակը նշած երգչուհի Անգելինա Գասպարյանը առաջին ձայնասկավառակը թողարկելուց հետո անգործ չի նստել: Eyes.am-ի տեղեկությունների համաձայն՝ Անգելինան այս ընթացքում զուգերգ է պատրաստում «Եվրատեսիլ 2008»-ին Ուկրաինան ներկայացրած երգչուհի Անի Լորակի հետ:

Անգելինան և Անի Լորակը զուգերգով հանդիսատեսին կներկայանան առաջիկայում կայանալիք «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին:

«Անգելինան մասնակցել է «Նոր ալիք» մրցույթին և վկայական ստացել, ըստ որի, մրցույթի բացման երգը ինքը պետք է կատարի Անի Լորակի հետ: Երգը դեռ ընտրված չէ, կազմակերպիչները կորոշեն երգն ու կներկայացնեն մեզ»,- esyes.am-ի հետ զրույցում ասել թ Անգելինայի պրոդյուսեր Քնարիկ Սասունյանն ու հավելել, որ երգի պատրաստ լինելու դեպքում կտեղեկացնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս