Թե ինչպես շան զգոնությունը փրկեց երկու հոգու կյանք (տեսանյութ)
ԱՄՆ-ում ուղեկցորդ շունը իր զգոնության շնորհիվ փրկել է երկու հոգու կյանք: Այս մասին հայտնում է բրիտանական «Daily Mail» պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Կալֆոռնիա նահանգի Սան Ռաֆայել քաղաքում. 93-ամյա մի կին, ով փորձել է կայանել իր ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը և հանկարծակի բարձր արագությամբ սլացել է մայթով` հետընթաց ուղղությամբ:
Սակայն Լաբրադոր ցեղատեսակի 18 ամսական շունը` Օնեյլ անունով, ով այդ պահին իր երկու վարժեցնողների հետ դուրս էր եկել դաշտային փորձարկման, ժամանակին նկատում է վտանգը. հանկարծակի կանգ է առնում և շրջվում, ինչի շնորհիվ վարժեցնողները կարողանում են խուսափել վրաերթից:
Մանրամասները` տեսանյութում