33-ամյա Լիլիկը մեղադրվում է 2 ոստիկանի հարվածելու մեջ

33-ամյա Լիլիկ Սիմիդյանին մեղադրանք է առաջադրվել` միանգամից երկու ոստիկանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Այսպես, ըստ մեղադրանքի` կինը, 31.03.2013թ. ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի վարչական շենքի բակում կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ապտակել է ծառայողական պարտականությունները կատարող, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Խ.Թովմասյանին և հարվածել ՀՀ ոստիկանության Պետական պահպանության ծառայության գնդի 1-ին վաշտի ավագ ոստիկան, ենթասպա Ս.Սարգսյանի դեմքին ու վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Լիլիկ Սիմիդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ առաջին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործն ընդունվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս