Գորիսի Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնում արդեն 5 ստենդավորում են կատարել
Մոտ երեք ամիս է, ինչ Գորիսում գործում է Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնը:
Կենտրոնի կառուցման առաջարկը կատարել էին ֆրանս-հայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը» և Ֆրանսիայի Բոշ Դյու-Ռոն նահանգի վարչակազմը: Ծրագրի նվիրատուներից է նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Զգալի գումար է հատկացրել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը` կտակի համաձայն:
Ծրագրի ընդհանուր արժողությունը ավել քան 432 միլիոն դրամ է: Արդեն սպասարկվել է մոտ 300 հիվանդ, կատարվել է 10 զոնդավորում եւ 5 ստենդավորում: Բուժանձնակազմում վիրահատությունները կատարում են Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնից պարբերաբար ժամանող լավագույն բժիշկները:
Ավելացնենք, որ սիրտ-անոթային հիվանդություն ունեցող հիվանդերի թիվը Սյունիքի մարզում շատ-շատ են: Նրանց մեծ մասը նույնիսկ հնարավորություն չունի հետազոտվելու:
Ամբուլատոր հետազոտությունը այստեղ 15 հազար դրամ է, զոնդավորումը` 260 հազար, իսկ ստենդավորումը` 1,5-2,2 միլիոն ՀՀ դրամ: Վերջիններիս դեպքում կենտրոնը դեղորայքը տրամադրում է անվճար: