Կինոփառատոններ՝ մարզերում

Օրերս Երևանում կազմակերպված Եվրոպայի օրվա միջոցառմանը Հյուսիսային պողոտայում ցուցասրահ էր կազամկերպել նաև չեխական կառավարության կողմից ֆինասնավորվող CAUCAOC ծրագիրը:

Այն միաժամանակ իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել կինովավերագրության զարգացմանը: Ծրագիրը կազմակերպվում է մարզերում և ամեն ինչ արվեում է որպեսզի վավերագրական ֆիլմերը դառնան աշխատանքային գործիք:

Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին կինոափառատոններ են կազմակերպվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Քաջարանում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում: Երեք օրվա ընթացքում ցուցադրվեցին երկուական ֆիլմեր, որոնք ընտրվել էին «Մեկ աշխարհ» միջազգային կինոփառատոնի ֆիլմացանկից:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Վարդ Դադունցը, Եվրոպայի օրը ծրագիրը հետաքրքրվողների մեծ բանակ ունեցավ: Չի բացառվում, որ ամռան վերջին փառատոններ կազմակերպվեն բոլոր մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս