Բացահայտվել են ամենաօգտակար նախաճաշի բաղադրիչները

Սրտաբան Աուրելիո Ռոխասը նշել է սննդամթերքները, որոնք պարտադիր պետք է ներառել նախաճաշի մեջ: Նրա խոսքերը մեջբերում է ABC պարբերականը:

Ռոխասի խոսքով՝ ամենաօգտակար նախաճաշը պետք է ներառի ձու, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց։ Ձուն օգնում է արագ հագենալ և կարգավորել ախորժակը։

Բժիշկը նաև խորհուրդ է տվել առավոտյան ընկույզ և ավոկադո ուտել՝ օրգանիզմը առողջ ճարպերով ապահովելու համար: Այս սննդամթերքները բարելավում են ուղեղի աշխատանքը: Նա նաև առաջարկել է նախաճաշին ուտել հապալաս, կիվի և ազնվամորի, քանի որ դրանք պարունակում են մանրաթել, հակաօքսիդանտներ, հանքանյութեր և C, B և K վիտամիններ: Կեֆիրը նույնպես դրական ազդեցություն ունի աղիքային միկրոֆլորայի վրա, իսկ ամբողջական հացահատիկից պատրաստված հացը օգնում է պահպանել արյան մեջ շաքարի կայուն մակարդակը և ապահովում է երկարատև էներգիա, հավելել է Ռոխասը։

Ինչ վերաբերում է սուրճին, մասնագետը պնդում է, որ այն ունի հակաբորբոքային և սրտանոթային պաշտպանիչ հատկություններ, բայց առավելագույն օգուտ ստանալու համար այն պետք է օգտագործել առանց շաքարի կամ արհեստական ​​քաղցրացուցիչների:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս