Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա

Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի կադաստրի կոմիտեից։

Կոմիտեի էլեկտրոնային արխիվից ստացված տվյալները 2026թ. փետրվար ամսվա դրությամբ են:

Կոմիտեից նաև հայտնում են, որ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք Հայաստանում չկա։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2022 թվականին Հայաստանում ձեռք են բերել 2 միավոր անշարժ գույք։

Իսկ Թուրքիայի քաղաքացիները 2022 թվականին ձեռք էին բերել 11 միավոր անշարժ գույք՝ Երևանի բազմաբնակարան շենքերում։

Տեսանյութեր

Լրահոս