Բաժիններ՝

Կգա մասնագետների ժամանակը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Սենսացիոն բացահայտում. ովքեր են պատվիրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը», «Հերթական սկանդալը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ», «Ով է Նազենի Հովհաննիսյանի առեղծվածային երկրպագուն»: Այսպիսի վերնագրեր րոպեն մեկ տեղադրվում են համացանցում Հայաստանում գործող հարյուրավոր կայքերի կողմից:

Եթե դուք սխալմամբ սեղմեք այդ վերնագրի վրա` մտածելով, թե դրա տակ իրականում կա ինչ-որ աշխարհացունց բացահայտում, ապա շատ արագ կհիասթափվեք, որովհետև լավագույն դեպքում այնտեղ կլինի հանրահայտ փաստերի շարադրանք, իսկ սովորաբար` ընդհանրապես որևէ բառ չկա հայտարարված թեմայով:

Հավանաբար, նման հրապարակումները նախատեսված են այն միամիտների համար, ովքեր կուլ են տալիս խայծը և շարունակում են բացել նման վերնագրեր պարունակող տեքստերը:

Կամ, այն ինչ ընդունված է անվանել «լրագրություն», սրընթաց դեգրադացիա է ապրում, կամ էլ պարզապես ջնջվում է սահմանը լրագրության և «չլրագրության», մասնավորապես ֆեյսբուքյան «ստատուսագրության» և «քոմենթագրության» միջև:

Իհարկե, ինտերնետի դարաշրջանից առաջ էլ` 90-ականներին «պատի տակի» խոսակցությունները բավականին հաճախ մատուցվում էին որպես լրագրողական նյութ, և վիրավորանքների ցանկացած շարան` որպես «հրապարակախոսություն» (հիշո՞ւմ եք, օրինակ, «Հնչակ Հայաստանի» թերթը), սակայն գուտեմբերգյան եղանակով տարածվող այս բամբասանքներն ու լուտանքները հնարավոր չէր, ասենք, share անել: Այսօր «լրագրության» միջոցով ցանկացած քաղաքացի կարող է հաշիվ մաքրել իր «չուզողների» հետ, կարող է ինքնահաստատվել ցանկացած «աբիժնիկ» և կամ նույնիսկ մոլագար:

Ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արատների դեպքում ես հավատում եմ, որ դրանք ժամանակավոր են: Դա չի նշանակում, իհարկե, որ պետք է ձեռքերը ծալած նստել և սպասել, թե երբ են այդ արատները վերանալու: Ոչ, դրանց դեմ պետք է պայքարել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս