Տնվորը մեղադրվում է տանտիրոջ գույքը գողանալու մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել գողության մի գործ, ըստ որի տնվորը վարձակալած բնակարանը տանտիրոջ պահանջով լքելուց առաջ գողացել է կենցաղային իրերը:

Լաուրա Մելքոնյանը վարձակալական հիմունքներով 2011թ. օգոստոս ամսից բնակվել է Հ.Գևորգյանին պատկանող Արարատ քաղաքի Չարենցի 3/1 բնակարանում: Սակայն 2012թ. օգոստոս ամսին Հ.Գևորգյանը պահանջել է ազատել բնակարանը: Լ.Մելքոնյանը տանտիրոջ պահանջը կատարելուց առաջ, ըստ քրեական գործերի նյութերի, գաղտնի հափշտակել է կենցաղային իրեր՝ «Ջի-Վի-սի» տեսակի հեռուստացույց, «Չայկա 142Մ» կարի մեքենա, խոհանոցային սեղան, մեկ տակդիր-սեղան և մեկական մեծ ու փոքր գորգեր:

Լաուրա Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերը նշված հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս