Բաժիններ՝

Երևանում վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջը, ով մանկասայլակով տեղափոխում էր երեխային. բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Սանասար Հակոբյանը, վարելով «Opel Vectra» մակնիշի՝ Տ 5966 համարանիշի ավտոմեքենան, Նոր Արեշ 3-րդ փողոցի 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն 25-ամյա Աննա Ղազանչյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ղազանչյանը փողոցն անցնելիս է եղել մանկասայլակով, որի մեջ եղել է նրա տղան՝ Էրիկը: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված մայրն ու տղան բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. դուրս են գրվել և տեղափոխվել են տուն: Քննիչի հանձնարարականով՝ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ նա եղել է սթափ, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս