Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 11-ամյա երեխան մահացավ
Այսօր` հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:18-ին 1-03 շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 11-ամյա տղա երեխայի, ով ցավոք ճանապարհին մահացել է: Այս պահին հիվանդանոց են ժամանում Ոստիկանության Մաշտոցի, Մալաթիա-Սեբաստիայի և Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խմբերը, որպեսզի պարզվի, թե երեխան Զանգվի ձորի վարչական որ շրջանից է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, ինչպես նաև որպեսզի պարզի երեխայի մահվան հանգամանքներն ու ինքնությունը: