«Լիվերպուլը» կարող է մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Ինտերի» կիսապաշտպանի համար
«Լիվերպուլը» դիտարկում է «Ինտերի» 28-ամյա ձախ պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին որպես 31-ամյա Էնդրյու Ռոբերտսոնի փոխարինող։ Sports Boom-ի լրագրող Էկրեմ Քոնուրի փոխանցմամբ՝ իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։
Աղբյուրի տվյալներով՝ Դիմարկոյով հետաքրքրված թիմերը պետք է 75-80 միլիոն եվրոյի առաջարկներ անեն «Ինտերին»։ Սակայն քիչ հավանական է, որ «Ինտերը» խաղացողին բաց կթողնի նույնիսկ այդ գումարի դիմաց։ Միլանյան ակումբը պատրաստվում է երկարաձգել պաշտպանի պայմանագիրը մինչև 2030 թվականը։
Այս մրցաշրջանում Դիմարկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 խաղի՝ խփելով յոթ գոլ և կատարելով 15 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի փոխանցմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։




