Սուրիկ Խաչատրյանի մերձավորները սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետին (տեսանյութ)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար: «Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաեւ եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին եւ հատկապես գորիսեցիներին»,- Aravot.am-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը` չմանրամասնելով թե հատկապես ում կողմից եւ ինչ տիպի սպառնալիքներ են հնչել: Նախկին քաղաքապետը, այս օրերին թվարկելով Սուրիկ Խաչատրյանի 90-ականներին կատարած գործերը , դիմել է նաև ոստիկանությանն ու գլխավոր դատախազությանը՝ պահանջելով, որ իրավապահ համակարգի ղեկավարները վերջապես վերջակետ դնեն Սուրիկ Խաչատրյանի հանցագործ ընթացքի վերաբերյալ իրավապահ մարմինների մինչ օրս դրսեւորած անգործությանը եւ համապատասխան քրեական գործեր հարուցեն իմ թվարկած բոլոր հանցանքների հետ կապված եւ անհապաղ ձերբակալեն մեր ժամանակների հակահերոս Սուրիկ խաչատրյանին»:
Ամբողջական հոդվածին և տեսանյութին կարող եք ծանոթանալ այս հասցեով։