Բաժիններ՝

Բրիտանիայի պաշտպանության նախարարը մեկնում է Կիպրոս. BBC

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին մարտի 5-ին կմեկնի Կիպրոս։ Աօս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ մարտի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված էր հասցվել Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ռազմաբազային։ Հարվածից հետո վերջին օրերին հայտնի է դարձել նաև բրիտանական ռազմաօդային ուժերի կողմից մի քանի այլ անօդաչու որսալու ու ոչնչացնելու մասին։

Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բրիտանական ռազմաբազաների և անձնակազմի պաշտպանությունը բարձրացվել է ամենաբարձր մակարդակի:

Մեծ Բրիտանիան HMS Dragon ռազմանավը, բեռնված զինամթերքով, ուղարկում է տարածաշրջան։ Ակնկալվում է, որ այն դուրս չի գա Պորտսմութի նավահանգստից մինչև հաջորդ շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս