ՀՀ ՊՆ քննչական բաժանմունքի պետը և փաստաբանը ձերբակալվել են
ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: