Էրեբունու ոստիկանները շենքի բակում հայտնաբերել են կնոջ դի (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ էրեբունու թիվ 22 շենքի դիմաց կնոջ դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի 3-րդ մուտքի մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի, 77-ամյա Ա. Մ-ի դին:
Ըստ տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, և մահացածը բնակվում էր նշված շենքի 5-րդ հարկում, տղայի և հարսի հետ: