«Հավես չունենք սպասել Եվրադատարանի որոշմանը». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վարդան Սեդակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սեդրակյանի քրեական գործին, ասաց, որ իր պաշտպանյալն ուզում է, որ այս ամենը շուտ վերջանա. «Փոխհատուցում չենք պահանջի, քանի որ Սեդրակյանը գտնում է, որ այս կարգի գործով պետությունը սխալվելու իրավունք ունի:
Սիրունյանի խոսքով` իրենք ոչ թե ներողամտությունից դրդված են այդպես վարվելու, այլ նրա համար, որ «հավես չունենք ամիսներով սպասել Եվրադատարանի որոշմանը»»: