Ստեփանավանում առվի ջրերը լցվել են անասնագոմ. հավերը խեղդվել են
Հունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով վարարած առվի ջրերը լցվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմը (մոտ 2 մ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրահեղձվել է 15 հավ. անասնագոմը չի վնասվել: