Վրաստանի ճանապարհային վճարից ստացված եկամուտը նվազել է
2026 թվականի հունվարին Վրաստանի ֆինանսների նախարարությունը ճանապարհների օգտագործման վճարից (հատուկ վճար է, որը գանձվում է Վրաստանի տարածքով անցնող տրանզիտային (տարանցիկ) բեռնատարներից) ստացել է 10 մլն 976.357 լարիի եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 19%-ով կամ 2.6 միլիոն լարիով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բեռնատար (տրեյլեր) վճարում է 350 լարի ճանապարհային վճար, հունվարին Վրաստանը հատել է 31.300 բեռնատար։ Բեռնատարների քանակը տարեկան կտրվածքով նվազել է 7.6 հազարով։
Բեռնատարների տարանցումից բյուջե մտնող ընդհանուր տարեկան եկամուտը նվազում է արդեն երրորդ տարին անընդմեջ։
Ճանապարհների վճարն ըստ տարիների.
- 2022 թվական — 128 մլն լարի
- 2023 թվական — 181.9 մլն լարի
- 2024 թվական — 179.4 մլն լարի
- 2025 թվական — 171.2 մլն լարի
(աղբյուր՝ Պետական գանձապետարան)
2025 թվականին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 489.391 միջազգային բեռնատար ավտոմեքենա։ 2024 թվականին բեռնատարների քանակը 512.665 էր։



