Վարդան Սեդրակյանին ոչ թե փոխհատուցում, այլ պարգևատրո՞ւմ է հասնում. մամուլ
««Ի սկզբանե բոլորին հասկանալի էր, որ այստեղ արհեստականություն կա, այդ գործը դեռ երկար ժամանակ հակասական տեղեկությունների աղբյուր կլինի մեր հանրության համար, այդ ամենը, իմ կարծիքով, գտնվում է քաղաքականությունից դուրս»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պարույր Հայրիկյանի, Վարդան Սեդրակյանի գործի փոփոխված ընթացքին՝ ասաց Անդրիաս Ղուկասյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Նա նաև նշեց. «Սեդրակյանին պարգևատրում է հասնում այն լոգիկայում, որ արհեստական պրոցեսում այդ մարդը համաձայնվեց մասնակից լինել: Ի վերջո հատուցումն ո՞վ է անում: Հատուցումն անում է մեղավոր կողմը. եթե Հայաստանի Հանրապետությունը հատուցել է Հայրիկյանին, ուրեմն ճանաչել է իրեն որպես մեղավոր կողմ»»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: