Հանուն Լիսկայի չի հրաժարվի. մամուլ
«Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանը բացառում է, որ ինքը հրաժարական կտա, որպեսզի իր փոխարեն նույն տարածքում առաջադրվի Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
««Ժամանակին» նա ասաց, որ հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե դա իրենից պահանջեն իր ընտրողները, և եթե ինքը իր ընտրողների առաջ իր պարտականությունը վատ կատարի:
Հիշեցնենք, որ Հ. Գրիգորյանը մինչև պատգամավոր դառնալը Ս. Խաչատրյանի որդու ուսուցիչն է եղել, և կարծիք կա, որ նա հենց Ս. Խաչատրյանի հովանավորությամբ է պատգամավոր առաջադրվել ու ընտրվել»: