Ո՞րոնք են Հայաստանի «ամենահանցագործ» շրջանները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 5448։ Ըստ մարզերի՝ հանցագործությունների քանակով առաջին տեղում Երևանն է (2963 հանցագործություն), ամենավերջին տեղում՝ Վայոց ձորի մարզը։
Սակայն, այսպես ասած, հանցավոր հակումների մասին պատկերացում կազմելու համար պետք է հանցագործությունների թիվը դիտարկել բնակչության թվի հետ համեմատության մեջ։
Ստորև բերված գծապատկերում փորձել ենք նման համեմատական անցկացնել՝ հաշվելով, թե քանի հանցագործություն է գրանցվել մայրաքաղաքում և մարզերում՝ 10 000 բնակչի հաշվով։
Ըստ այդմ՝ Հայաստանի հանցավոր կենտրոնը Երևանն է. յուրաքանչյուր 10 հազար բնակչին առաջին 4 ամիսների ընթացքում բաժին է ընկել 28 հանցագործություն։
Երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 19 հանցագործություն։ Եռյակը եզրափակում է Կոտայքի մարզը՝ 15 հանցագործություն։
Ամենաօրինապաշտ մարզերն են Արագածոտնը, Գեղարքունիքը և Վայոց Ձորը։